Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Հասարակություն
20:51 23/04/2025
Հայաստան

Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը՝ Հայաստանի և Արցախի եռագույն դրոշներով։

Մինչ երթի մեկնարկը, հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Այնուհեև , բազմահազար քաղաքացիներ վառեցին ջահերն ու սկսեցին քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ։

Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթն այս տարի  կրում է «Չենք ուրանալու Ցեղասպանությունը» կարգախոսը։ Երթը կշարունակվի Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հանրապետության հրապարակում այրվեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները, մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ